Բրենդ մենեջեր

Ալֆա-ֆարմ ՓԲԸ

 Данную вакансию посмотрели:  457

  • Полный рабочий день
  • 2024-02-15
  • Yerevan

Նկարագրություն

Ալֆա-ֆարմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում բրենդ մենեջերի, ով զբաղվելու է դերմո-կոսմետիկայի ոլորտում մեծ ճանաչում ունեցող ապրանքանիշերի առաջխաղացմամբ:

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմել տարեկան մարքեթինգային պլան, պարբերաբար վերանայել և հետևել դրա կատարմանը,
  • Իրականացնել հայկական շուկայի վերլուծություն և տեղեկատվության հավաքագորում,
  • Մշակել, առաջարկել և իրականացնել հայկական շուկայում բրենդի առաջխաղացաման ռազմավարական ծրագրեր,
  • Համագործակցել ծառայություն մատուցող գործընկեր ընկերությունների հետ և համակարգել դրանց աշխատանքները; այդ թվում նաև աշխատել դիզայներների հետ վաճառակետերի համար նախատեսված մարքեթինգային գործիքների ստեղծման վրա,
  • Կատեգորիայի մենեջերի հետ համատեղ իրականացնել վաճառքների և մատակարարման ծավալների կանխատեսում,
  • Հետևել գովազդային բյուջեներին և կազմել եռամսյակային հաշվետվություններ,
  • Համագործակցել բժիշկների հետ աշխատանք իրականացնող ընկերության հետ,
  • Պատրաստել գովազդային և պրեզենտացիոն նյութեր վաճառքի և բժշկական ներկայացուցիչների թիմերի համար
  • Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություն, պատասխանատու լինել առցանց վաճառքների թարմացումների համար:

Պահանջվող հմտություններ

  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Վաճառքների ոլորտում աշխատանքային փորձ,
  • Սեփական մեքենայի առկայություն,
  • Բիզնեսի կարիքները վերլուծելու և հասկանալու ունակություն,
  • Պրոակտիվություն, արագ սովորելու ունակություն, երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,

Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ:Դիմելու համար Ձեր ինքնակենսագրականը ուղարկեք էլ. հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Բրենդ մենեջեր - TheJobs.am»:

Другие работы