Նկարագրություն
Ալֆա-ֆարմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում բրենդ մենեջերի, ով զբաղվելու է դերմո-կոսմետիկայի ոլորտում մեծ ճանաչում ունեցող ապրանքանիշերի առաջխաղացմամբ:
Աշխատանքային պարտականություններ
- Կազմել տարեկան մարքեթինգային պլան, պարբերաբար վերանայել և հետևել դրա կատարմանը,
- Իրականացնել հայկական շուկայի վերլուծություն և տեղեկատվության հավաքագորում,
- Մշակել, առաջարկել և իրականացնել հայկական շուկայում բրենդի առաջխաղացաման ռազմավարական ծրագրեր,
- Համագործակցել ծառայություն մատուցող գործընկեր ընկերությունների հետ և համակարգել դրանց աշխատանքները; այդ թվում նաև աշխատել դիզայներների հետ վաճառակետերի համար նախատեսված մարքեթինգային գործիքների ստեղծման վրա,
- Կատեգորիայի մենեջերի հետ համատեղ իրականացնել վաճառքների և մատակարարման ծավալների կանխատեսում,
- Հետևել գովազդային բյուջեներին և կազմել եռամսյակային հաշվետվություններ,
- Համագործակցել բժիշկների հետ աշխատանք իրականացնող ընկերության հետ,
- Պատրաստել գովազդային և պրեզենտացիոն նյութեր վաճառքի և բժշկական ներկայացուցիչների թիմերի համար
- Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություն, պատասխանատու լինել առցանց վաճառքների թարմացումների համար:
Պահանջվող հմտություններ
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
- Վաճառքների ոլորտում աշխատանքային փորձ,
- Սեփական մեքենայի առկայություն,
- Բիզնեսի կարիքները վերլուծելու և հասկանալու ունակություն,
- Պրոակտիվություն, արագ սովորելու ունակություն, երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ:Դիմելու համար Ձեր ինքնակենսագրականը ուղարկեք էլ. հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Բրենդ մենեջեր - TheJobs.am»: