Աշխատանքի նկարագրություն՝
Որակի կառավարման համակարգի մենեջերը պատասխանատու է ընկերության որակի վերահսկողության քաղաքականության, գործընթացների, ստանդարտների և համակարգերի մշակման համար, որոնց հիման վրա կազմակերպվում և իրականացվում են արտադրական և մատակարարման շղթաները։ Որակի կառավարման համակարգի մենեջերը պատասխանատու է հետևյալ գործառույթների իրականացման համար՝
• Մշակել և գործարկել որակի կառավարման/ապահովման համակարգ, որը կհամապատասխանի ինչպե՛ս արտադրության ստանդարտներին (ներառյալ՝ TS, ISO / ISO / OHAS ), այնպես էլ հավատարմագրման պահանջներին և կազմակերպության ընթացիկ և հետագա բիզնես նպատակներին։
• Կարգավորել, վերահսկել և բարելավել գործընթացների որակը առանձին գործընթացներից մինչև վերջնական արտադրանքի ստացում։
• Մշակել որակի աուդիտի/գնահատման ծրագիր։
• Իրականացնել աուդիտի ընթացքում սերտիֆիկացման մարմինների կողմից հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների արդյունավետ շտկում։
• Առաջնորդել թիմին՝ հաճախորդների որակի կառավարման համակարգի սահմանած բիզնեսի նպատակներին հասնելու համար:
• Մշակել ռազմավարություն որակի կառավարման և վերահսկման/ապահովման համակարգերի համար, որը կներառի առանցքային փուլերի առավելագույն արդյունավետություն ապահովող կառավարման մեխանիզմներ։
• Ներդնել որակի կառավարման համակարգում նկարագրված բոլոր համապատասխան ընթացակարգերը։
• Մշակել որակի վերահսկողության արձանագրման փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության թարմացնել վերջիններս։
• Նոր ընթացակարգերի մշակման դեպքում տվյալ գործընթացի անմիջական մասնակիցների համար իրականացնել ճանաչողական դասընթաց։
• Կանոնավոր կերպով իրականացնել ներքին աուդիտ/գնահատում։
• Իրականացնել կարգավորող միջոցառումներ սերտիֆիկացման մարմինների հայտնաբերած անհամապատասխանությունները վերացնելու համար։
• Իրականացնել ընկերությունում որակի ապահովման գործընթացների ռիսկերի գնահատում։
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
• Բարձրագույն կրթություն բիզնես ուղղվածության ոլորտում
• TS, ISO / ISO / OHAS ստանդարտացման համակարգերի վերաբերյալ գիտելիքները հավաստող սերտիֆիկատ
• Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, հայերեն լեզվի իմացություն խոսակցական մակարդակի
• Ղեկավարման և վերահսկման նվազագույնը 3 տարվա փորձ
• Միջանձնային հարաբերությունների կարգավորման հմտություններ
• Միջթիմային հարաբերությունների կարգավորման հմտություններ
• Հաճախորդների և մատակարարների հետ աշխատանքի հմտություններ
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Որակի կառավարման համակարգի ներդրման պատասխանատու - TheJobs.am»