Banking Relations & Compliance Specialist

272 просмотров Полный рабочий день 2026-10-11 Yerevan

Գործընկեր ընկերությունը փնտրում է բանկային համակարգում համապատասխան գործնական փորձ ունեցող Banking Relations & Compliance Specialist*, ով պատասխանատու կլինի ընկերության բանկային հարաբերությունների կառավարման, միջազգային փոխանցումների հետ կապված բանկային պահանջների գնահատման և KYC/KYB ու transaction compliance գործընթացների արդյունավետ կազմակերպման համար։

Մեզ համար հատկապես կարևոր է թեկնածուի՝ բանկի համապատասխան ստորաբաժանումում նախկին աշխատանքային փորձը* և բանկերի ներքին գործընթացների գործնական իմացությունը։

Պարտականություններ

  • Կառավարել ընկերության հարաբերությունները հայկական բանկերի և անհրաժեշտության դեպքում օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ։
  • Կազմակերպել բանկային հաշիվների բացման, KYC/KYB և ընթացիկ բանկային սպասարկման գործընթացները։
  • Միջազգային փոխանցումներից առաջ գնահատել հնարավոր բանկային և compliance ռիսկերը և առաջարկել անհրաժեշտ նախապատրաստական քայլերը։
  • Վերլուծել ընկերության և նրա գործընկերների գործարքները AML/CFT, KYC/KYB, transaction monitoring և sanctions screening տեսանկյունից։
  • Նախապես գնահատել բանկի կողմից հնարավոր տեղեկատվական և փաստաթղթային պահանջները և ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումն ու հավաքագրումը։
  • Իրավաբանական, ֆինանսական և այլ համապատասխան թիմերի հետ կազմակերպել բանկերին ներկայացվող KYC/KYB, UBO, source of funds, business activity, counterparty և գործարքը հիմնավորող փաստաթղթերի պատրաստումը։
  • Պատրաստել կամ համակարգել բանկերի compliance, financial monitoring և correspondent banking հարցումների պատասխանները։
  • Վերլուծել վճարումների կասեցման, ուշացման, վերադարձի կամ մերժման պատճառները և առաջարկել բանկային ու համապատասխանության պահանջներին համահունչ գործնական լուծումներ։
  • Գնահատել նոր հաճախորդների, գործընկերների, վճարման ուղղությունների և գործարքների հնարավոր բանկային ռիսկերը։
  • Աջակցել բանկերին ընկերության գործունեության, բիզնես մոդելի, ծառայությունների, գործընկերների և դրամական հոսքերի (payment flows) հստակ և ամբողջական ներկայացմանը։
  • Հետևել AML/CFT և պատժամիջոցների ոլորտի օրենսդրական ու կարգավորող փոփոխություններին, ինչպես նաև FATF ստանդարտների փոփոխություններին և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը ընկերության բանկային հարաբերությունների վրա։
  • Անհրաժեշտության դեպքում անմիջականորեն հաղորդակցվել բանկերի համապատասխան ստորաբաժանումների և պատասխանատու աշխատակիցների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, իրավունքի կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա ուղղակի աշխատանքային փորձ բանկի Compliance, AML/CFT, Financial Monitoring, KYC/KYB, International Payments, Correspondent Banking կամ Corporate Banking ուղղություններից մեկում։*
  • Միջազգային փոխանցումների և բանկերի կողմից դրանց ուսումնասիրության գործընթացների գործնական իմացություն։
  • KYC/KYB, UBO, source of funds, transaction monitoring և sanctions screening գործընթացների լավ իմացություն։
  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության և FATF հիմնական ստանդարտների իմացություն։
  • Կորպորատիվ հաճախորդների և միջազգային գործարքների բանկային ռիսկերի գնահատման գործնական փորձ։
  • Բանկի հնարավոր հարցերն ու ռիսկերը նախապես բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ուժեղ վերլուծական ունակություններ։
  • Բանկերի և ընկերության ներքին թիմերի հետ արդյունավետ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն՝ առնվազն *B2*, ռուսերեն՝ աշխատանքային մակարդակ։
  • Բարձր պատասխանատվություն, հետևողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Առավելություն կհամարվի

  • Correspondent banking և միջազգային փոխանցումների խորացված փորձը։
  • Բարդ կամ բարձր ռիսկայնություն ունեցող կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքային փորձը։
  • CAMS, ICA կամ համարժեք միջազգային մասնագիտական որակավորման առկայությունը։

Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info@thejobs.am էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Banking Relations & Compliance Specialist»։


Другие работы