Պահանջվում է հաշվապահ կաթնամթերքի արտադրության համար Աբովյանի տարածաշրջանից
Փնտրում ենք հաշվապահ վաճառքի և պահեստի բաժինների հետ օպերատորական աշխատանքների, ինչպես նաև հարկային հաշիվների դուրս գրման համար:
Աշխատանքի նկարագրություն՝
- Ապրանքատեսակների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում, պատրաստի արտադրանքի հաշվառում և վաճառքների գրանցում ՀԾ առևտուր ծրագրում,
- Վաճառքի մասնագետների կողմից գրանցված վաճառքների մուտքագրում պահեստի աշխատակիցների հետ համատեղ թղթավարություն,
- Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրս գրում էլեկտրոնային հարկային ծրագրի միջոցով
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչի և MS Office ծրագրի իմացությունը պարտադիր է, իսկ ՀԾ առտուր ծրագրի իմացությունը՝ պարտադիր է,
- Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի հետ աշխատանքային փորձ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, իսկ ռուսերեն և անգլերենի լեզուների իմացությունը ցանկալի է,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Աշխատանքային փորձը պարտադիր է
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները հասցեով, վերնագիր դաշտում նշելով «Հաշվապահ - TheJobs.am»: