Մերչնդայզեր

4731 просмотров Полный рабочий день 2025-03-31 Yerevan

«Գրանդ Դիլինգ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ անձանց՝ մերչնդայզերի թափուր հաստիքը համալրելու նպատակով

Ներկայացվող պահանջներ 

  • Աշխատանքային փորձ մարքեթինգի/մերչենդայզինգի բնագավառում ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Թիմային աշխատանք
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պարտականություններ

  • Այցելել վաճառակետեր և ներկայացնել ապրանքատեսականին 
  • Իրականացնել վաճառակետերի մերչենդայզինգ 
  • Վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ տեսանելիությունը և դասավորվածությունը՝ ըստ հաստատված կարգի
  • Վերահսկել վաճառակետերում ընկերության դարակաշարերի ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությունը
  • Հետևել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
  • Հետազոտել շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկները
  • Իրականացնել վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումներ

Другие работы