«Գրանդ Սպորտ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Հաճախորդների սպասարկման բաժնի պետ:
Հաճախորդների սպասարկման բաժնի պետը համակարգելու է մարզահամալիրի անհատական և կորպորատիվ վաճառքները, հաճախորդների սպասարկումը և մարզման գրաֆիկները։ Ապահովելու է կապը հասարակայնության, հաճախորդների, ԶԼՄ-ների և գործընկերների հետ։
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում որպես ղեկավար
- Նախագծերի կառավարման փուլերի և գործընթացների մասին պատկերացում
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C
- Անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն
- Բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Կարգապահության, պատասխանատվության զգացում
- Թիմային աշխատանք
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Նախաձեռնողականություն
Պարտականություններ
- Բանակցել անհատների և կազմակերպությունների հետ փաթեթներ առաջարկելու նպատակով
- Ներկայացնել հաշվետվություններ
- Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մարզահամալիրում ապահովել հաճախորդների սպասարկման բարձր չափանիշներ
- Իրականացնել մարզահամալիրում մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն և տրամադրել տեղեկատվություն
- Իրականացնել գործող փաստաթղթերի վարման և արխիվացման հսկումը
- Կազմել, փոփոխել մարզահամալիրի կողմից առաջարկվող ծառայությունների գրաֆիկները
- Մասնակցել ժողովներին, ներկայացնել առաջարկներ
- Հետևել բաժնի աշխատանքի համար պահանջվող ռեսուրսների առկայությանը և ապահովել անհրաժեշտ պարագաներով
- Կազմել հաճախորդների սպասարկման բաժնի աշխատանքային գրաֆիկները և համակարգել համապատասխան աշխատանքները
- Կազմակերպել թրեյնինգներ, սեմինարներ
- Հետևել աշխատանքային կարգուկանոնին
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Հաճախորդների սպասարկման բաժնի պետ - TheJobs.am":