Սպինինգի մարզիչ

Գրանդ Սպորտ

 This job post has been viewed:  4478

  • Full time
  • 2025-03-30
  • Yerevan

«Գրանդ Սպորտ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Սպինինգի մարզիչի:

Սպինինգի մարզիչը պատասխանատու է լինելու դասընթացների կազմման, վարման, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին ուղղորդելու և պարապելու ճիշտ և անվտանգ տեխնիկա սովորեցնելու համար: Դասընթացը ենթադրում է կարդիո, ուժային և դիմացկունության բարձրացմանը միտված կառուցվածքային պարապունքներ։ Այս հաստիքը ենթադրում է ֆիթնեսի փորձառություն և առաջնորդություն՝ նպաստելու մասնակիցներին հասնել իրենց նպատակներին, միևնույն ժամանակ դասը մոտիվացնող միջավայրում անց կացնելու համար:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքային փորձը 
  • Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
  • Վարժությունների ֆիզոլոգիայի և հեծանիվային մեխանիկայի լավ իմացություն
  • Հեծանիվավազքի տեխնիկան ցուցադրելու և մասնակիցներին մոտիվացնելու , առաջնորդելու և ուղղորդելու ունակություն
  • Մոտիվացնող և արդյունավետ պարապունքներ ստեղծելու և վարելու ունակություն 
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ 
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պարտականություններ

  • Վարել սպինիգի պարապունքներ,
  • Նախօրոք պլանավորել պարապմունքի կառուցվածքը՝ ներառելով տաքացման, ինտերվալային մարզման, ուժային, ձգումների և այլ կոմպոնենտներ, 
  • Բացատրել մասնակիցներին հեծանիվի կառուցվածքը, օգտվելու կանոնները, ճիշտ կեցվածքը և այն վարելու տեխնիկան, ինչպես նաև ողջ պարապունքի ընթացքում հետևել, որպեսզի մասնակիցները պահպանեն պարապունքի անվտանգության կանոնները,
  • Կարգավորել և անհատականացնել յուրաքանչյուր պարապունքի ինտենսիվության մակարդակը, որպեսզի համապատասխանի ֆիզիկական պատրաստվածության տարբեր մակարդակների մասնակիցներին,
  • Ընտրել համապատասխան երգացանկ, որը մարզման ընթացքում ավելի մոտիվացնող կդարձնի և չի հակասի մարզահամալիրի կոնցեպտին,
  • Ստեղծել մոտիվացնող դասընթացներ,
  • Ժամանակ առ ժամանակ փոխել ծրագիրը,
  • Հետևել ֆիթնես և մասնավորապես սպինինգի նոր թրենդերին և միտումներին՝ անընդհատ կատարելագործելով դասընթացները:        

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@grandsport.am էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Սպինինգի մարզիչ - TheJobs.am":

Other jobs