«Զիգզագ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի և սպասարկման կրտսեր մասնագետի, ով խորհրդատվություն կտրամադրի մեր հաճախորդներին և կօգնի տեխնիկայի ընտրության և ձեռքբերման փուլում:
Պարտականություններ՝
- Բաժնի դասավորվածության ապահովում,
- Բաժնում առկա ապրանքատեսականու վերաբերյալ ինֆորմացիայի յուրացում,
- Խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
- Տեխնիկայի շահագործման, խնամքի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում,
- Վաճառասրահում գործող ակցիաների, զեղչերի և ապառիկ վաճառքների պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
- Վաճառքի իրականացում։
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ՝
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Վարժ և ներկայանալի խոսք,
- Ինֆորմացիան մատչելի ձևով փոխանցելու կարողություն,
- Սեր տեխնիկայի և մարդկանց նկատմամբ,
- Մշտապես սովորելու, վերապատրաստումների մասնակցելու պատրաստակամություն։
Վաճառքի և սպասարկման կրտսեր մասնագետները անցնում են մեկամսյա ուսուցում, որի ընթացքում վարձատրվում են: Ուսուցումը ավարտելուց հետո տեղի է ունենում հաստիքի փոփոխություն՝ կրտսեր մասնագետից անցում վաճառող-խորհրդատուի:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Վաճառքի և սպասարկման կրտսեր մասնագետ»: