Վաճառքի և սպասարկման կրտսեր մասնագետ

«Զիգզագ» ՍՊԸ

 This job post has been viewed:  346

  • Full time
  • 2022-03-08
  • Yerevan

«Զիգզագ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի և սպասարկման կրտսեր մասնագետի, ով խորհրդատվություն կտրամադրի մեր հաճախորդներին և կօգնի տեխնիկայի ընտրության և ձեռքբերման փուլում:

Պարտականություններ՝

- Բաժնի դասավորվածության ապահովում,
- Բաժնում առկա ապրանքատեսականու վերաբերյալ ինֆորմացիայի յուրացում,
- Խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
- Տեխնիկայի շահագործման, խնամքի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում,
- Վաճառասրահում գործող ակցիաների, զեղչերի և ապառիկ վաճառքների պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
- Վաճառքի իրականացում։


 Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ՝


- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Վարժ և ներկայանալի խոսք,
- Ինֆորմացիան մատչելի ձևով փոխանցելու կարողություն,
- Սեր տեխնիկայի և մարդկանց նկատմամբ,
- Մշտապես սովորելու, վերապատրաստումների մասնակցելու պատրաստակամություն։


Մենք ապահովում ենք՝
-Մրցունակ աշխատավարձ
-Վերապատրաստումներ համաշխարհային բրենդերի կողմից
-Կարիերայի աճի հնարավորություն
-Ուրախ և ջերմ մթնոլորտ։



Վաճառքի և սպասարկման կրտսեր մասնագետները անցնում են մեկամսյա ուսուցում, որի ընթացքում վարձատրվում են: Ուսուցումը ավարտելուց հետո տեղի է ունենում հաստիքի փոփոխություն՝ կրտսեր մասնագետից անցում վաճառող-խորհրդատուի:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել  ինքնակենսագրական էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Վաճառքի և սպասարկման կրտսեր մասնագետ»:

Other jobs