«ԿԱԶԱ» հիմնադրամն ունի «ԱՐԵՎ» ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք։ «ԱՐԵՎ» ծրագրի նպատակն է հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև նպաստել Հայաստանում արդյունաբերական ավտոմատացման (ռոբոտաշինության) զարգացմանը, տեխնոլոգիական ուսուցման թերությունները վերացնելուն՝ արդյունքում ստեղծելով կայուն և որակյալ աշխատատեղեր:
Ծրագիրն առաջարկում է կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և երկարաժամկետ (5 շաբաթյա) դասընթացներ՝ նախատեսված երիտասարդների, քոլեջների (նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) ուսանողների, դասավանդողների, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնիկների (վճարովի հիմունքներով) համար:
Դասընթացներին զուգահեռ ծրագիրը ներառում է տնտեսական բաղադրիչ կայունություն ապահովելու նպատակով: Նախատեսվում է գտնել ֆոտովոլտային և ջերմային համակարգերով հետաքրքրված ընտանիքների և նրանց կողմից նախնական ներդրումի դիմաց ֆինանսավորել այդ համակարգերի տեղադրումը 0% տոկոսադրույքով։ Ընտանիքների կողմից կատարվող փոխհատուցումները թույլ կտան իրականացնել այլ տեղադրումներ, ինչպես նաև մասամբ ֆինանսավորել դասընթացների ծախսերը:
Ծրագրի պատասխանատուն իր թիմի հետ իրականացնում է ծրագրի տարբեր բաղադրիչները, զարգացնելով գործընկերային հարաբերություններ պետական և մասնավոր կառույցների հետ՝ մշտապես առաջնորդվելով նորարարությամբ։
Աշխատանքը ներառում է հաճախակի գործուղումներ Գյումրի՝ նաև գիշերակացով։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` , նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի -ը։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` ։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։