Գործընկեր ընկերությունը փնտրում է բանկային համակարգում համապատասխան գործնական փորձ ունեցող Banking Relations & Compliance Specialist*, ով պատասխանատու կլինի ընկերության բանկային հարաբերությունների կառավարման, միջազգային փոխանցումների հետ կապված բանկային պահանջների գնահատման և KYC/KYB ու transaction compliance գործընթացների արդյունավետ կազմակերպման համար։
Մեզ համար հատկապես կարևոր է թեկնածուի՝ բանկի համապատասխան ստորաբաժանումում նախկին աշխատանքային փորձը* և բանկերի ներքին գործընթացների գործնական իմացությունը։
Պարտականություններ
- Կառավարել ընկերության հարաբերությունները հայկական բանկերի և անհրաժեշտության դեպքում օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ։
- Կազմակերպել բանկային հաշիվների բացման, KYC/KYB և ընթացիկ բանկային սպասարկման գործընթացները։
- Միջազգային փոխանցումներից առաջ գնահատել հնարավոր բանկային և compliance ռիսկերը և առաջարկել անհրաժեշտ նախապատրաստական քայլերը։
- Վերլուծել ընկերության և նրա գործընկերների գործարքները AML/CFT, KYC/KYB, transaction monitoring և sanctions screening տեսանկյունից։
- Նախապես գնահատել բանկի կողմից հնարավոր տեղեկատվական և փաստաթղթային պահանջները և ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումն ու հավաքագրումը։
- Իրավաբանական, ֆինանսական և այլ համապատասխան թիմերի հետ կազմակերպել բանկերին ներկայացվող KYC/KYB, UBO, source of funds, business activity, counterparty և գործարքը հիմնավորող փաստաթղթերի պատրաստումը։
- Պատրաստել կամ համակարգել բանկերի compliance, financial monitoring և correspondent banking հարցումների պատասխանները։
- Վերլուծել վճարումների կասեցման, ուշացման, վերադարձի կամ մերժման պատճառները և առաջարկել բանկային ու համապատասխանության պահանջներին համահունչ գործնական լուծումներ։
- Գնահատել նոր հաճախորդների, գործընկերների, վճարման ուղղությունների և գործարքների հնարավոր բանկային ռիսկերը։
- Աջակցել բանկերին ընկերության գործունեության, բիզնես մոդելի, ծառայությունների, գործընկերների և դրամական հոսքերի (payment flows) հստակ և ամբողջական ներկայացմանը։
- Հետևել AML/CFT և պատժամիջոցների ոլորտի օրենսդրական ու կարգավորող փոփոխություններին, ինչպես նաև FATF ստանդարտների փոփոխություններին և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը ընկերության բանկային հարաբերությունների վրա։
- Անհրաժեշտության դեպքում անմիջականորեն հաղորդակցվել բանկերի համապատասխան ստորաբաժանումների և պատասխանատու աշխատակիցների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, իրավունքի կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա ուղղակի աշխատանքային փորձ բանկի Compliance, AML/CFT, Financial Monitoring, KYC/KYB, International Payments, Correspondent Banking կամ Corporate Banking ուղղություններից մեկում։*
- Միջազգային փոխանցումների և բանկերի կողմից դրանց ուսումնասիրության գործընթացների գործնական իմացություն։
- KYC/KYB, UBO, source of funds, transaction monitoring և sanctions screening գործընթացների լավ իմացություն։
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության և FATF հիմնական ստանդարտների իմացություն։
- Կորպորատիվ հաճախորդների և միջազգային գործարքների բանկային ռիսկերի գնահատման գործնական փորձ։
- Բանկի հնարավոր հարցերն ու ռիսկերը նախապես բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ուժեղ վերլուծական ունակություններ։
- Բանկերի և ընկերության ներքին թիմերի հետ արդյունավետ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն՝ առնվազն *B2*, ռուսերեն՝ աշխատանքային մակարդակ։
- Բարձր պատասխանատվություն, հետևողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Առավելություն կհամարվի
- Correspondent banking և միջազգային փոխանցումների խորացված փորձը։
- Բարդ կամ բարձր ռիսկայնություն ունեցող կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքային փորձը։
- CAMS, ICA կամ համարժեք միջազգային մասնագիտական որակավորման առկայությունը։
Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info@thejobs.am էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Banking Relations & Compliance Specialist»։