Ադամիում ՍՊԸ հրավիրում է աշխատանքի հաշվապահի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին և կնպաստի ընկերության հաշվապահական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Պարտականություններ
- Հարկային հաշվարկային հաշիվների ստորագրությունների առկայության ստուգում,
- Ներմուծված ապրանքների ծրագրային ձևակերպում,
- Հարկերի միասնական հաշվի քաղվածքների ձևակերպում ծրագրում,
- Ապրանքների ձեռքբերման արժեքին ավելացվող լրացուցիչ ծախսերի հաշվառման ձևակերպումների ստուգում և փակում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում՝ աշխատանքի շրջանակներում։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- ՀԾ վաճառքի կառավարում ծրագրի պարտադիր իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
- Վերլուծական մտածելակերպ։
Այլ նշումներ
- 6 օրյա աշխատանքային գրաֆիկ
- Հասցե` Գրիբոյեդով 21/9
- Հեռ` 060 434516
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@adamium.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը «Հաշվապահ - TheJobs.am»: