Skill Talk Academy-ն փնտրում էփորձառու և հաղորդակցման գերազանց հմտություններով վաճառքի մասնագետի, ով կմիանա մեր աճող և զարգացող թիմին՝ նպաստելով ուսանողների զարգացմանն ու ուսումնական փաթեթների վաճառքին։
Հիմնական պարտականություններ՝
- Պատասխանել սոցիալական հարթակների հաղորդագրություններին ՝ փաթեթները վաճառելու նպատակով։՝(հիմնականում՝ Facebook-ում)
- Իրականացնել մուտքային և ելքային զանգեր
- Պահպանել կապը հետաքրքրված և պոտենցիալ ուսանողների հետ
- Ներկայացնել և վաճառել դպրոցի լեզվի դասընթացների և փաթեթների առաջարկները
- Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին՝ օգնելով ընտրել իրենց նպատակներին համապատասխան դասընթացները
- Ապահովել բարձր մակարդակի սպասարկում և դրական հաղորդակցություն
Պահանջվող հմտություններ՝
- Գերազանց հաղորդակցման և վաճառքի հմտություններ
- Գրագետ հայերեն խոսք
- Ռուսերենի միջին մակարդակի իմացություն
- Անգլերենի միջին մակարդակի իմացություն
- Համակարգչային և սոցիալական ցանցերի օգտագործման հիմնական հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքն ամբողջական հեռավար է։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) skilltalkacademyhr@gmail.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը «Վաճառքի մենեջեր - TheJobs.am»