<<Կեյտերինբուրգ Սերվիս>> ՍՊԸ–ն միջազգային «Caterinburg Service» ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որն ունի բարձր որակի չափանիշներ սննդի սպասարկման ոլորտում։ Հայկական գրասենյակը պաշտոնապես սկսել է գործունեությունը 2021թ. սեպտեմբերին՝ <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայան բերելով ընկերության միջազգային փորձն ու բարձր չափանիշները։
Մենք մատուցում ենք ինքնաթիռային սննդի սպասարկման ծառայություններ ավելի քան 25 միջազգային և տարածաշրջանային ավիաընկերությունների, առաջարկելով անհատականացված լուծումներ՝ հարմարեցված մեր գործընկերների բազմազան պահանջներին։
Բացի ինքնաթիռային սննդի սպասարկումից, մեր ընկերությունը ղեկավարում է նաև <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի սրճարանը, Բիզնես սրահը և ՎԻՊ սրահը՝ ապահովելով անթերի սպասարկում հաճախորդների բոլոր շփման կետերում։
Այժմ Ընկերութունը փնտրում է հաշվապահ–տնտեսագետ՝ թիմը համալրելու համար։ Պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա փորձ, 1C և Excel ծրագրերի տիրապետում։ Ռուսերենի իմացությունը պարտադիր է։
Պաշտոնի նկարագրություն
- Պատրաստել եկամուտների և ծախսերի տարեկան բյուջեի պլանը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին։
- Ամսական հիմունքներով պատրաստել եկամուտների և ծախսերի փաստացի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար։
- Ամսական պատրաստել նախորդ ամսվա եկամուտների և ծախսերի փաստացի հաշվետվությունը և համեմատել այն պլանավորված ցուցանիշների հետ։
- Ամսական պատրաստել կանխիկ հոսքերի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար։
- Ամսական պատրաստել նախորդ ամսվա կանխիկ հոսքերի փաստացի հաշվետվությունը։
- Համեմատել հարկային ծառայության համակարգում գրանցված և ստացված հաշվապահական փաստաթղթերի տվյալները հաշվապահական ծրագրում մուտքագրված տվյալների հետ։
- Ամսվա վերջին օրը իրականացնել արտադրամասի գույքագրում։
- Մասնակցել գույքագրման հանձնաժողովների ամփոփված արդյունքների մշակմանը և տվյալների մուտքագրմանը հաշվապահական ծրագրում։
- Ամսական հիմունքներով ղեկավարությանը տրամադրել նախորդ ամսվա եկամուտների մասին տեղեկատվություն։
- Լրացնել ամսական մատյանը՝ նշելով սպասարկված թռիչքների քանակն ու արժեքը։
- Պատրաստել լրացուցիչ վաճառքների և գնումների հաշվետվություններ՝ ըստ ղեկավարության պահանջի։
Որակավորումներ
- ՀՀ Հարկային օրենսգրքի իմացություն
- Հաշվապահական ստանդարտների իմացություն
- «1C 7» և «1C 8.3» ծրագրերի տիրապետում
- Excel–ի բարձր մակարդակի իմացություն
- Ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Ընկերության առավելություններ
- Մրցակցային աշխատավարձ
- Աշխատանքային օրերին անվճար լանչ և ըմպելիքներ
- Տրանսպորտի փոխհատուցում կամ ընկերության տաքսի ծառայություն
- Առողջապահական ապահովագրության փաթեթ
- Ընկերության ֆինանսավորմամբ մասնագիտական վերապատրաստման և զարգացման ծրագրեր
- Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
- Զեղչեր մարզասրահի անդամակցության համար
- Ընկերության ծախսերով բանկային հաշվի բացում աշխատավարձի փոխանցման համար
- Պարբերական թիմային միջոցառումներ և կորպորատիվ հանգիստներ
- Տոնական նվերներ և հատուկ անակնկալներ աշխատակիցների համար տոնական օրերին
- Աջակցող և զարգացող աշխատանքային միջավայր
- Պաշտոնական աշխատավարձ և աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքին լիովին համապատասխան
Ինքնակենսագրականը ուղարկել hrcaterinburgservice@gmail.com էլ փոստին, վերնագիրը նշելով «Հաշվապահ տնտեսագետ - TheJobs.am»