Հաշվապահ-տնտեսագետ

764 views Full time 2025-09-20 Yerevan

<<Կեյտերինբուրգ Սերվիս>> ՍՊԸ–ն միջազգային «Caterinburg Service»  ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որն ունի բարձր որակի չափանիշներ սննդի սպասարկման ոլորտում։ Հայկական գրասենյակը պաշտոնապես սկսել է գործունեությունը 2021թ. սեպտեմբերին՝ <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայան բերելով ընկերության միջազգային փորձն ու բարձր չափանիշները։

Մենք մատուցում ենք ինքնաթիռային սննդի սպասարկման ծառայություններ ավելի քան 25 միջազգային և տարածաշրջանային ավիաընկերությունների, առաջարկելով անհատականացված լուծումներ՝ հարմարեցված մեր գործընկերների բազմազան պահանջներին։

Բացի ինքնաթիռային սննդի սպասարկումից, մեր ընկերությունը ղեկավարում է նաև <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի սրճարանը, Բիզնես սրահը և ՎԻՊ սրահը՝ ապահովելով անթերի սպասարկում հաճախորդների բոլոր շփման կետերում։

Այժմ Ընկերութունը փնտրում է հաշվապահ–տնտեսագետ՝ թիմը համալրելու համար։ Պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա փորձ, 1C և Excel ծրագրերի տիրապետում։ Ռուսերենի իմացությունը պարտադիր է։


Պաշտոնի նկարագրություն

  • Պատրաստել եկամուտների և ծախսերի տարեկան բյուջեի պլանը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին։
  • Ամսական հիմունքներով պատրաստել եկամուտների և ծախսերի փաստացի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար։
  • Ամսական պատրաստել նախորդ ամսվա եկամուտների և ծախսերի փաստացի հաշվետվությունը և համեմատել այն պլանավորված ցուցանիշների հետ։
  • Ամսական պատրաստել կանխիկ հոսքերի բյուջեի պլանը հաջորդ ամսվա համար։
  • Ամսական պատրաստել նախորդ ամսվա կանխիկ հոսքերի փաստացի հաշվետվությունը։
  • Համեմատել հարկային ծառայության համակարգում գրանցված և ստացված հաշվապահական փաստաթղթերի տվյալները հաշվապահական ծրագրում մուտքագրված տվյալների հետ։
  • Ամսվա վերջին օրը իրականացնել արտադրամասի գույքագրում։
  • Մասնակցել գույքագրման հանձնաժողովների ամփոփված արդյունքների մշակմանը և տվյալների մուտքագրմանը հաշվապահական ծրագրում։
  • Ամսական հիմունքներով ղեկավարությանը տրամադրել նախորդ ամսվա եկամուտների մասին տեղեկատվություն։
  • Լրացնել ամսական մատյանը՝ նշելով սպասարկված թռիչքների քանակն ու արժեքը։
  • Պատրաստել լրացուցիչ վաճառքների և գնումների հաշվետվություններ՝ ըստ ղեկավարության պահանջի։


Որակավորումներ

  • ՀՀ Հարկային օրենսգրքի իմացություն
  • Հաշվապահական ստանդարտների իմացություն
  • «1C 7» և «1C 8.3» ծրագրերի տիրապետում
  • Excel–ի բարձր մակարդակի իմացություն
  • Ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Ընկերության առավելություններ
  • Մրցակցային աշխատավարձ
  • Աշխատանքային օրերին անվճար լանչ և ըմպելիքներ 
  • Տրանսպորտի փոխհատուցում կամ ընկերության տաքսի ծառայություն
  • Առողջապահական ապահովագրության փաթեթ
  • Ընկերության ֆինանսավորմամբ մասնագիտական վերապատրաստման և զարգացման ծրագրեր
  • Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
  • Զեղչեր մարզասրահի անդամակցության համար
  • Ընկերության ծախսերով բանկային հաշվի բացում աշխատավարձի փոխանցման համար
  • Պարբերական թիմային միջոցառումներ և կորպորատիվ հանգիստներ
  • Տոնական նվերներ և հատուկ անակնկալներ աշխատակիցների համար տոնական օրերին
  • Աջակցող և զարգացող աշխատանքային միջավայր
  • Պաշտոնական աշխատավարձ և աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքին լիովին համապատասխան

Ինքնակենսագրականը ուղարկել hrcaterinburgservice@gmail.com էլ փոստին, վերնագիրը նշելով «Հաշվապահ տնտեսագետ - TheJobs.am»


Other jobs