«WISE» ընկերությունը փնտրում է Հաշվապահ
Պաշտոնի հիմնական պարտականությունները
- Ամբողջական հաշվապահական հաշվառման վարում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվետվությունների կազմավորում և ներկայացում համապատասխան մարմիններին
- Հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և փաստաթղթաշրջանառության կառավարում
- Բանկային գործարքների ձևակերպում և հաշվառում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկ և վճարումների կազմակերպում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
- Եկամուտների և ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ֆինանսական գործարքների ճշգրիտ մուտքագրում
- Ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում՝ ըստ պահանջի
- Առհաշիվ գործարքների վարում և փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների կատարում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում
- Որակավորված հաշվապահի (ACCA, CPA կամ համարժեք) հավաստագրի առկայությունը ցանկալի է
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի պաշտոնում
- ՀՀ հարկային օրենսդրության, հաշվապահական ստանդարտների (IFRS) գերազանց իմացություն
- ՀԾ Հաշվապահական ծրագրի, MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի (բարդ ֆունկցիաներ, հաշվետվությունների պատրաստում) գերազանց իմացություն
- Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն՝ B2 մակարդակ և բարձր
Պահանջվող հմտությունները
- Ինքնուրույն աշխատելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու և ստանդարտ հաշվետվություններ մշակելու հմտություն
- Թիմում աշխատելու, գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն
- Պայմանավորվածություններ վարելու և հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարում, բազմաբնույթ խնդիրների միաժամանակյա կատարում
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, ճշգրտություն և կարգապահություն
Մենք առաջարկում ենք
- Բարձր և մրցակցային աշխատավարձ՝ ըստ մասնագիտական փորձի և որակավորման
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Մասնագիտական զարգացման և վերապատրաստման հնարավորություններ
- Ընկերական և մասնագիտական թիմային միջավայր
- Միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանքային գործընթացներ
Դիմելու համար ռեզյումեն ուղարկել էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով «Հաշվապահ - TheJobs.am»: