1C մասնագետ

859 просмотров Полный рабочий день 2025-04-30 Masis

1C մասնագետը պատասխանատու է հարթակի անխափան աշխատանքի, տարատեսակ բիզնես գործընթացների օպտիմալացման և ծրագրագյին նորարական լուծումներ տալու համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման հաստիքում,
  • 1C սերտիֆիկատի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • MS Office-ի ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես Excel-ի)
  • Բիզնես գործընթացների (մասնավորապես հաշվապահական) իմացություն,
  • 1C ERP 8.3 հարթակի գործիքակազմի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Նախաձեռնողականություն,
  • Բարեվարքություն։

Պարտականություններ

  • Ընկերության շահագրգիռ բաժինների աշխատակիցներին տրամադրել խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն և առաջարկել լավագույն լուծումները 1 C ծրագրի շահագործման և բիզնես գործընթացների օպտիմալացման հարցերում,
  • Կարգավորել 1C -ի հետ կապված  խնդիրները,
  • 1C -ում մշակել հաշվետվություններ,
  • Անհրաժեշտության դեպքում ինտեգրել հարթակը այլ ծրագրերի,
  • Համագործակցել ծրագիրը ներդրած կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ընկերության տարբեր շահագրգիռ բաժինների հետ։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն

Другие работы