Աշխատանքային հիմնական պարտականություններ․
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (գործարքներ, կորպորատիվ հարցեր և այլն)․
- Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում․
- Իրավաբանական աուդիտի (Due diligence) իրականացում.
- Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում (լիցենզավորման և արտոնագրման հայտեր, պայմանագրեր, դիմումներ, հայտեր, բողոքներ, հարցումներ և այլն).
- Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, ինչպես պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում․
- Ընթացիկ իրավաբանական սպասարկում (իրավաբանական աութսորսինգ)․
- Այլ աշխատանքային պարտականություններ։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն բակալավրիատի աստիճան, մագիստրոսի կամ այլ գիտական աստիճան ունենալը կդիտարկվի որպես առավելություն։
Պահանջվող հմտություններ
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ, պայմանագրային և խորհրդատվական ոլորտներում․
- Մեդիայի և հեղինակային իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
- Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ․
- Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ․
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (աշխատանքային).
- Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ.
- Ժամանակի կառավարման հմտություններ.
- Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն․
- Համակարգչային գիտելիքներ․
- Պատասխանատվության զգացում։
Այլ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր հնգօրյա աշխատանքային շաբաթ
Դիմելու համար ռեզյումեն ուղարկել էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով "Կորպորատիվ իրավաբան- TheJobs.am"