Վաճառքի մասնագետ

433 views Full time 2022-03-23 Abovyan

<<Սոլարա>> ընկերությունը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետների  նոր գործընկերների ներգրավման, առկա հաճախորդների պահպանման և վաճառքի աճի ապահովման նպատակով

1․ Իրականացնել ընկերություն մուտք գործող դիմումների (լիդերի) մշակում և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։

2․ Որոնել և ներգրավել նոր հաճախորդներ (կորպորատիվ և ֆիզիկակական անձ)։

3․ Բացահայտել հաճախորդի կարիքները և ներկայացնել համապատասխան ապրանքներն ու ծառայությունները։

4․ Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, հաշվարկներ և գնային առաջարկներ։

5․ Վարել բանակցություններ, կազմակերպել հանդիպումներ՝ ապահովելով վաճառքի գործարքների հաջող ավարտը։

6․ Համակարգել վաճառքի գործընթացի հաջորդականությունը նախագծման, տեխնիկական, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ։

7․ Տեղեկացնել հաճախորդներին ֆինանսավորման, վարկավորման կամ ապառիկի հնարավորությունների մասին և աջակցել համապատասխան գործընթացներում։

8․ Ապահովել վաճառքից հետո հաճախորդի հետ շարունակական հաղորդակցություն և բարձր սպասարկման մակարդակ։

9․ Վարել CRM համակարգը՝ ապահովելով հաճախորդների վերաբերյալ տվյալների ճշգրիտ և ամբողջական գրանցում։

․ Կատարել պարբերական հետևողական կապեր (followup)՝ գործարքների ավարտն արագացնելու նպատակով։

․ Իրականացնել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։

․ Ապահովել վաճառքի պլանի և սահմանված KPI-ների կատարում։

․Կազմել և ներկայացնել վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ։

․Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ, որոնք բխում են պաշտոնի նպատակներից։


Մասնագիտական պահանջներ

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում)

Արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի, ինժեներական կամ տեխնիկական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի

Վաճառքի մեթոդաբանությունների և բանակցությունների տեխնիկաների իմացություն։

CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ։

MS Office ծրագրերի լավ իմացություն։

Առևտրային առաջարկների և պայմանագրերի հետ աշխատանքային փորձ։

Սահմանաված է 5օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամը՝ ։։

Աշխատավայր՝ ք․ Աբովյան


Other jobs