Բիլիարդի սրահի համակարգող

917 views Full time 2026-10-30 Yerevan

Բիլիարդի սրահի համակարգողը պատասխանատու է սրահի բնականոն և արդյունավետ աշխատանքի ապահովման, այցելուների սպասարկման, բիլիարդի խաղի վերաբերյալ նրանց ուսուցման, ուղղորդման և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել բիլիարդի սրահի ամենօրյա աշխատանքը
  • Ապահովել սրահի կարգուկանոնը և սահմանված կանոնների պահպանումը
  • Ընդունել և սպասարկել սրահի այցելուներին
  • Տրամադրել բիլիարդի պարագաները և վերահսկել դրանց ճիշտ օգտագործումը
  • Հաճախորդներին ներկայացնել բիլիարդի պարագաների ճիշտ օգտագործման կանոնները
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին ուղղորդել բիլիարդի խաղի կանոնների և տեխնիկայի վերաբերյալ
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել խաղին
  • Վերահսկել բիլիարդի սեղանների, պարագաների և այլ գույքի պատշաճ օգտագործումը և պահպանությունը
  • Հայտնաբերել և համապատասխան պատասխանատուին տեղեկացնել գույքի կամ սարքավորումների խնդիրների մասին
  • Գույքի և սարքավորումների անսարքությունների կամ խնդիրների մասին տեղեկացնել պատասխանատուին,
  • Հետևել սրահի մաքրությանը և պատշաճ վիճակին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Բիլիարդ խաղալու լավ իմացություն
  • Բիլիարդի կանոնների և խաղային տեխնիկայի իմացություն
  • Բիլիարդի ոլորտում մասնագիտական կրթությունը կամ վերապատրաստումը կդիտվի որպես առավելություն
  • Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հաճախորդամետություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Other jobs