«M Group» ՍՊԸ փնտրում է Գնումների մասնագետի
Պարտականություններ
- Տեղական և միջազգային մասնագիտացված կայքերի, առևտրային հարթակների այդ թվում `պետական և առևտրային բաց մրցույթների, էլեկտրոնային աճուրդների մոնիտորինգի իրականացում
- Մրցույթների տնտեսական իրագործելիության գնահատում, տեղեկատվության պատրաստում և նյութերի, հայտերի կազմում, բանակցությունների վարում և նամակագրության իրականացում մրցույթի կազմակերպչի հետ
- Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի օպերատիվ կազմում և պատշաճ ներկայացում
- Համագործակցություն համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ, առաջարկվող հայտերի տեխնիկական մասի առանձնահատկությունների և գնագոյացման մասով
- Գործող օրենսդրության վերլուծություն
- Միաժամանակ մի քանի նախագծերի իրականացման հմտություն
- Պահանջվող անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում ժամանակին՝ պայմանների, երաշխիքների, վկայագրերի վերաբերյալ
- Պայմանագրերի կնքում
- Անհրաժեշտության դեպքում, ընկերության անունից աճուրդների մասնակցություն
- Սահմանված հաշվետվության վարում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է(էներգետիկայի և շինարարության ոլորտի աշխատանքային փորձը ցանկալի է)
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է
- MS Word, Excel ծրագրերի իմացություն
- Համացանցից ճկուն օգտվելու կարողություն
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր։ Երկուշաբթի - ուրբաթ ՝ 09․00-18․00
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@mgroup.am էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Գնումների մասնագետ - TheJobs.am"