Ավագ հաշվապահ

77 views Full time 2026-01-07 Yerevan

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, միշտ սովորելու պատրաստակամությամբ և նախաձեռնող ավագ հաշվապահ:

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում (արտադրական, ձեռքբերումների և վաճառքի հաշվառման կազմակերպում),
  • Հաշվապահության թիմի կատարած աշխատանքների ստուգում,
  • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում,
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ նմանաբնույթ առաջադրանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական/հաշվապահական/մաթեմատիկական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • MS Excel փորձառությունը պարտադիր է,
  • ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքները պարտադիր են, օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը ցանկալի է,
  • ՀԾ-Առևտուր, ՀԾ-Հաշվապահ 7 համակարգերի իմացություն,
  • Վերլուծական մտքի առկայություն,
  • Հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն,
  • Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@atenk.am էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը «Ավագ հաշվապահ - TheJobs.am»:


Other jobs