Ներմուծման մասնագետ (սկսնակ)

1296 դիտում Լրիվ դրույք 2024-02-20 Yerevan

Աթենք ընկերությունը փնտրում է հումք ներմուծող գլխավոր մասնագետի, ով պատասխանատվություն կկրի ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, բանակցման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար:

Պարտականություններ

  • Պահանջվող ապրանքատեսականու գծով ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Բարձրագույն կրթություն/ ոլորտին առնչվող
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն

Հավելյալ նշումներ

Դիմելու կարգը՝ Ինքնակենսագրություններն ուղարկել էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Ներմուծման Մասնագետ -TheJobs.am»։


Այլ աշխատանքներ