Պարտականություններ
1. Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (բանավոր և գրավոր)․
2. Իրավաբանական աուդիտ և հետազոտություններ․
3. Պայմանագրերի նախագծերի կազմում․
4. Բանակցությունների վարում․
5. Դատական փաստաթղթերի (հայցադիմում, բողոք և այլն) կազմում․
6․ Ներկայացուցչություն մասնավոր հարաբերություններում, վարչական վարույթի շրջանակներում, քաղաքացիական և վարչական դատական գործերով։
Պահանջներ
1. Իրավունքի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան (իրավունքի մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի աստիճանները կդիտվեն որպես առավելություն)․
2. ՀՀ քաղաքացիական իրավունքի, վարչական իրավունքի և սնանկության վարույթի օրենքների /այդ թվում դատավարական օրենսգրքերի/, վճռաբեկ դատարանի, սահմանադրական դատարանի, ՄԻԵԴ-ի կիրառելի նախադեպային դիրքորոշումների իմացություն․
3․ Փաստաբանական գործունեության արտոնագիր․
4. Համակարգչային ծրագրերի լավ իմացություն` MS Office (այդ թվում` MS Excel), հայերեն և օտարալեզու իրավական աղբյուրներ, համացանց, էլեկտրոնային նամակագրություն և այլն․
5. Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն (գրականությունից և այլ աղբյուրներից օգտվելու հմտություններ, փաստաթղթերի կազմում, նշված լեզուներով աշխատելու հմտություններ, իրավաբանական տեքստերի թարգմանություններ)․
6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ, թիմային աշխատանք․
7. Վարորդական իրավունքի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
Դիմելու համար ռեզյումեն ուղարկել էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով "Փաստաբան - TheJobs.am"