WELES ընկերությունների խումբը գործում է #կանաչ վերականգնվող էներգիայի ոլորտում և զբաղվում է ՀՀ շուկայում #արևային վահանակների, փոխակերպիչների #մեծածախ վաճառքով, արևայիկ կոմերցիոն կայանների տեղադրումով, #ԼԵԴ համակարգերի մոնտաժումով:
Ներկա պահին մենք ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք գրասենյակի մենեջերի, ով կկոորդինացնի ընկերության ադմինիստրացիոն, տեղեկատվական և կազմակերպչական գործառույթները:
Պարտականություններ
• Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել նախնական տեղեկատվություն կազմակերպության մասին
• Կատարել թարգմանություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով)
• Իրականացնել ընթացիկ աշխատանքներ MC Office համակարգչային ծրագրերով
• Կազմել և կատարել ընկերության պրեզենտացիոն նյութերի պարբերաբար թարմացումներ՝ բրոշյուրներ, այցեքարտեր, ինֆորմացիոն փաստաթղթեր
• Արխիվացնել փաստաթղթերն ու նամակները
• Ապահովել գրասենյակը անհրաժեշտ տնտեսական և գրենական պիտույքներով
Պահանջներ
• Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
• Բարձրագույն կրթություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Հաղորդակցության գերազանց հմտություններ
• Արագ կոմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Կազմակերպչական հմտություններ
• MS Office համակարգչային ծրագրերի իմացություն
Այլ դրույթներ
• 5-օրյա աշխատանքային գրաֆիկ (::):
• Մաքուր աշխատավարձը սկսած . ՀՀ դրամ:
• Երիտասարդ ընկերական թիմ և հարմարավետ աշխատանքային պայմաններ:
• Պաշտոնական գրանցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
• Աշխատանք ժամանակակից և հարմարավետ գրասենյակում:
• Աճ և զարգացում թիմի հետ միասին (թրեյնինգներ ընկերության հաշվին):
Դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը «Գրասենյակի մենեջեր - TheJobs.am»: