Հաշվապահ

Best Consulting Co LLC

 Տվյալ աշխատանքը դիտել են:  1089

  • Լրիվ դրույք
  • 2022-12-07
  • Yerevan

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում
  • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
  • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:


Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով
  • մինչև 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
  • Թիմային աշխատանք կատարելու ունակություններ
  • Հայոց լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն


Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել էլ․ հասցեին` «Թեմա» դաշտում նշելով «Հաշվապահ-TheJobs.am» հաստիքը։

Այլ աշխատանքներ