«Ասեթս» հաշվապահական, խորհրդատվական ընկերությունն աշխատանքի է հրավիրում խորհրդատվական բաժնի ղեկավար
Պարտաականությունները՝
- Իրականացնել հաշվապահական ոլորտի և հարկային օրենսդրության շարունակական ուսումնասիրություն և մշտադիտարկում՝ հանդես գալով վերլուծությամբ և առաջարկներով։
- Իրականացնել հաշվապահական թիմի կատարած աշխատանքի խաչաձև և ընտրանքային ստուգումներ։
- Հետևել և մասնակցել ընկերության աշխատակազմի շարունակական մասնագիտական աճին։
- Վրեստուգել և մասնակցել հարկային ստուգումների ողջ ընթացքին։
- Առանձին հարցերի շուրջ տրամադրել խորհրդատվություն գործընկերներին և հանդես գալ առաջարկություններով։
- Մասնակցել խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներին (խնդրահարույց հարցերի վերլուծություն, պարզաբանումներ, կարծիքի տրամադրման աշխատանքներ, վերականգնման աշխատանքներ, գանգատարկման աշխատանքներ և այլն)։
- Կատարել ղեկավարի այլ հանձնարարությունները՝ վերը նշվածի և խորհրդատվական բաժնի գործառույթների շրջանակում։
Անհրաժեշտ հմտությունները՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Հաշվապահական ոլորտում փորձառություն ( տ):
- Հարկային օրենսդրության իմացություն:
- ՖՍՀՄ-ի իմացություն:
- Տնտեսական, ֆինանսական և իրավական տերմինաբանությունը հասկանալու և մեկնաբանելու ունակություն։
- ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն։
- Համակարգչային գերազանց հմտություններ (Excel, Word, Outlook, PowerPoint և Access):
- Տեղեկատվությունը վերլուծելու հմտություններ։
- Տրամաբանական մտածողություն։
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն։
- Գործարար հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր սահուն իմացություն:
- Մասնագիտական որակավորումները կդիտվեն որպես առավելություն։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել էլ. փոստի հասցեին՝ Թեմա բաժնում նշելով «Խորհրդատվական բաժնի ղեկավար - TheJobs.am»: