Ընկերության կողմից իրականացվող գործունեության շրջանակներում հաճախորդների և երրորդ անձանց նկատմամբ իրավական գործընթացների նախաձեռնում և վարում, պայմանագրերի կազմում, նոտարական, դատական և արտադատական ներկայացուցչության ապահովում: Իրավական լուծումներ պահանջող հարցերի/ խնդիրների վերլուծություն, նախաձեռնությունների բարելավումների մշակում, փաստաթղթերի կազմում և մշակում:
Job responsibilities
• Կազմել պայմանագրեր, անհատական իրավական ակտեր, գրություններ, դիմումներ և հարցումներ։
• Հետևել օրենսդրական և ՀՀ կենտորնական բանկի նորմատիվ իրավական ակտերի փոփոխություններին, դրանց մասին կազմել համապատասխան եզրակացություններ։
• Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր, Ընկերության հաճախորդների դեմ ներկայացված բողոքների պատասխաններ և իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել դրանց ներկայացումը երրորդ անձանց հետ հարաբերություններում և համապատասխան մարմիններում;
• Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով։
• Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ։
• Մասնակցել ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը և առաջարկություններ ներկայացնել` այդ թվում վերահսկող կառույցների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում;
Required qualifications
• Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
• Microsoft Office-ի համակարգի գերազանց իմացություն,
• ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ,
• Հայերենի, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
• Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
• Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,