«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն իրավաբանական կրթությամբ, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացությամբ անձանց` Ընկերության իրավաբանական բաժնում աշխատելու համար:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Օրենսդրության գերազանց իմացություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթ),
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն,
- Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել պայմանագրերի կազմում, խմբագրում:
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Իրավաբան - TheJobs.am":
Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: