Հայ Իտալական Լիտոկոլ ընկերությունը փնտրում է գլխավոր հաշվապահ, ով պատասխանատու է լինելու ընկերության հաշվապահական հաշվառման հետ կապված ամբողջական ինֆորմացիայի ստացման, մշակման, վերլուծության և պահպանման, ինչպես նաև՝ հաշվապահական ենթաբաժինների աշխատանքների ղեկավարման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը:
- Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համապատասխան ՀՀ օրենսդրությանը։
- Ապահովել ընկերությունում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը։
- Վերահսկել հաշվապահական հաշվառման հետ կապված բոլոր գործառույթները
- Ղեկավարել հաշվապահական ենթաբաժինների աշխատանքը
Անհրաժեշտ որակավորում և գիտելիքներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- MS Office իմացություն
- ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացությունը
- Հաղորդակցման և բանակցային հմտություն
Դիմելու ընթացակարգ
Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչ Մարտի -ը ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլ.հասցեին՝ առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում են (Գլխավոր հաշվապահ)։