Պահանջվող Որակավորումներ
- Բակալավրի կոչում դեղագործության կամ դեղագիտության ոլորտում
- Դեղագործի աշխատանքային փորձ
- Վավերական լիցենզիա՝ որպես դեղագործ աշխատելու
- Դոզավորման պահանջների, քիմիական միացությունների և դեղագործական ապրանքանիշերի մանրամասն իմացություն և գիտելիքներ
- Microsoft Office-ի և դեղատների կողմից օգտագործվող ծրագրային հավելվածների աշխատանքային իմացություն, օրինակ՝ 1C
- Կազմակերպչական հմտություններ
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
Պարտականություններ
- Բժիշկների կողմից դուրս գրված դեղատոմսերին համապատասխան դեղերի բացթողում
- Հաճախորդների դեղորայքային թերապիայի մոնիտորինգ, միջամտություն
- Հաճախորդներին հրահանգել, թե ինչպես և երբ ընդունել նշանակված դեղերը
- Բժշկական ծառայությունների մատուցում, ինչպիսիք են արյան ճնշման, մարմնի ջերմաստիճանի չափումները և արյան շաքարի մակարդակի ստուգումը
- Անվտանգ և մաքուր աշխատանքային միջավայրի ապահովում
- Դեղատան գործառնական պահանջների կատարումը, ներառյալ պատվերի մուտքերի ստուգումը, վերահսկվող նյութերի, գանձումների վերաբերյալ գրառումների պահպանումը և դեղատան գույքագրումից ժամկետանց և/կամ վնասված դեղերի հեռացումը
- Դեղագործական պրակտիկան կարգավորող գործող իրավական կանոնների, կանոնակարգերի և ընթացակարգերի պահպանում
- Անհրաժեշտության դեպքում այլ վարչական առաջադրանքների կատարում
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլ.հասցեին՝ «Pharmacist» վերնագրով: Խնդրում ենք նամակի տեքստային մասում նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք TheJobs.am-ի միջոցով:
Հարգանքով՝ Թեոֆարմա ՄՌԿ թիմ