Անգլերենի ուսուցիչներ

You Can

 Տվյալ աշխատանքը դիտել են:  379

  • Լրիվ դրույք
  • 2022-03-01
  • Yerevan

Եթե դու ակտիվ , ուրախ, դրական անձնավորություն ես ու գիտես լավ անգլերեն, սիրում ես սովորեցնել, ուրեմն այս առաջարկը հենց քեզ համար է: «You Can »  լեզուների կենտրոնը հայտարարում է անգելերենի ուսուցիչների  թափուր աշխատատեղ կենտրոնում առկա, ինչպես նաև օնլայն դասեր անցկացնելու  նպատակով` ժամանակակից նորագույն գրքերով:

Պահանջվող հմտություններն են՝

  • ·         Բարձրագույն լեզվաբանական կրթություն անգլերեն լեզվի մասնագիտությամբ,
  • ·         Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացություն,
  • ·         Հայերեն լեզվի և քերականության գերազանց իմացություն,
  • ·         Գրագետ խոսակցական հմտություններ,
  • ·         Ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • ·         Գրագետ սովորեցնելու հմտություններ,
  • ·         Տարբեր տարիքային խմբերի մարդկանց հետ աշխատելու և շփվելու հմտություններ,
  • ·         Անգլերենի խմբակային դասեր անցկացնելու աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով,
  • ·         Անգլերենի անհատական դասեր անցկացնելու աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով,
  • ·         Անգլերենի օնլայն  դասեր անցկացնելու աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով,
  • ·         Native speaker լինելը կդիտվի որպես առավելություն,
  • ·         MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • ·         Համբերատար աշխատելու հմտություն,
  • ·         Թիմում աշխատելու և թիմում ուրախ, աշխույժ և ընկերական մթնոլորտ ստեղծելու ունակություն,
  • ·         Ժամանակի կառավարման հմտություն,
  • ·         Նոր գիտելիքներ ստանալու, սովորելու ձգտում

Աշխատանքային պարտականություններն են՝

  • ·         Անցկացնել անգլերենի առկա, ինչպես նաև օնլայն դասեր,
  • ·         Ցուցաբերել համբերատար և ըմբռնող վերաբերմունք ուսանողների նկատմամբ,
  • ·         Լինել պարտաճանաչ, պունկտուալ, հաճախել առանց ուշացումների,
  • ·         Դասերն անցկացնել հնարավորինս ուրախ և ընկերական մթնոլորտ ստեղծելով,
  • ·         Անգլերենի հետ կապված ընթացիկ հետաքրքիր կարճ հոլովակներ պատրատելու ունակություն և ձգտում  (թեմաների և գաղափարների հարցում իհարկե մենք ևս կօգնենք):

Աշխատանքային գրաֆիկ՝  

Պայմանական` կախված խմբերի օրերից ու ժամերից

Աշխատավարձը՝ պայմանագրային

Ընտրված աշխատողները կանցնեն համապատասխան վերապատրաստում YOU CAN   լեզուների կենտրոնում։

Ինքնակենսագրությունները կարող եք ուղարկել  էլեկտրոնային հասցեին՝  նշելով հաստիքի անվանումը։ Խնդրում ենք  պարտադիր նշել նաև օգտագործվող գրականությունը: Մենք կապ կհաստատենք միայն համապատասխան որակավորում ունեցող դիմորդների հետ։

Ինքնակենսագրությունների ընդունման վերջնաժամկետն է   .. թ. ։

Այլ աշխատանքներ