X Group ընկերությունը աշխատանքի է հրավիրում տնտեսական, տեխնիկական , սննդամթերքի ոլորտներում մասնագիտացված կատեգորիայի մենեջեր – ապրանքագետների՝ ըստ կատեգորիաների:
Պարտականություններ
- Իրականացնել տվյալ տեսականու շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները և շուկայի հագեցվածությունը,
- Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման նպատակով,
- Ձեռք բերել համագործակցություններ նոր մատակարար ընկերությունների հետ, բանակցությունների միջոցով ձեռք բերել ընկերության համար լավագույն պայմաններ մատակարարներից,
- Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություն,
- Բաշխել ապրանքատեսականին ըստ կատեգորիաների,
- Վերահսկել ապրանքատեսականու մնացորդները,
- Վերահսկել ապրանքատեսականու պիտանելիության ժամկետները,
- Վերլուծել ապրանքատեսականին ըստ կատեգորիաների ,
- Ձևակերպել նոր սեգմենտների ապրանքատեսականու պատվերները,
- Զարգացնել ապրանքախմբերը,
- Մշակել և ներկայացնել վաճառքը խթանող ռազմավարական պլանները,
- Հետևել ապրանքախմբերի զարգացման պլանների իրագործմանը,
- Կազմել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մատակարարների հետ աշխատելու ունակություններ, հմտություններ և փորձ ըստ համապատասխան ոլորտի,
- Առևտրի ոլորտում աշխատանքային փորձ / սուպետմարկետ, առևտրի ցանց․․․/,
- Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
- Գիտելիքներ սննդամթերքի , տնտեսական , տեխնիկական ապրանքների / ըստ կատեգորիաների / ՝ որակական, գնային և սպառողական այլ ցուցանիշների վերաբերյալ,
- MS Office փաթեթի իմացություն,
- Հայերեն , ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։