Արևային կայանների տեղադրման կազմակերպությունում նախագծող ինժեները (Solar Design Engineer) պատասխանատու է արևային ֆոտովոլտային (PV) համակարգերի տեխնիկական նախագծման և փաստաթղթավորման համար
Աշխատանքային պարտականություններ
- Նախագծել բնակելի և կոմերցիոն տարածքների համար նախատեսված արևային համակարգեր՝ Հայաստանի և ԱՄՆ շուկաների ստանդարտներին համապատասխան։
- Արևային համակարգի նախագծման ընթացակարգի ապահովում՝կայանի հզորության հաշվարկում՝ պայմանավորված հաճախորդի սպառմամբ, արևային վահանակների, ինվերտորների, պաշտպանիչ սարքերի նախնական ընտրություն, մալուխների հատույթների և վահանակների դասավորության նախագծում։
- Արևային կայանի արտադրողականության և տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության վերլուծության, լարման անկման հաշվառման, ինվերտորների և վահանակների համատեղելիության ստուգման ապահովում։
- Մալուխային ուղիների, մոնտաժային գծագրերի, միացման սխեմաների գծագրերի ապահովում։
- Աշխատանքային և նախագծային աշխատանքների ապահովում՝ համաձայն էլեկտրատեխնիկական նորմերի և անվտանգության պահանջների։
- Նախագծերի արդյունավետ իրականացման համար համագործակցություն վաճառքի և արևային կայանների մոնտաժ ապահովման թմերի հետ։
- Տեխնիկական հաշվարկների և նախագծային փաստաթղթերի կազմում, անհրաժեշտության դեպքում հաշվետվությունների, ոչ ստանդարտ լուծումների և առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (էներգետիկա, ճարտարագիտություն կամ հարակից ոլորտներ)
- Նախագծման աշխատանքների փորձի առկայություն առնվազն 1-2 տարի
- Արևային համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն
- AutoCAD, AGISOFT, MS Office ծրագրերի իմացություն
- Տեխնիկական գծագրեր և սխեմաներ կարդալու, կազմելու հմտություն
Նախատեսված է 5օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատաժամերը՝ 09։00-18։00 կամ 15։00-24։00
Ինքնակենսագրականները ուղարել career@solara.am էլ փոստին, վերնագիրը նշել «Նախագծող ինժեներ - TheJobs.am»