Հաշվետար–օպերատոր

1611 դիտում Լրիվ դրույք 2025-12-15 Yerevan

Քաղցրավենիք և հրուշակեղեն ներմուծող կազմակերպությունը` СлаСти, Weinbrand, Laroshell, Нектар, Զոլոտայա Ռուս - ապրանքանիշերի (և այլ ապրանքանիշեր) ներկայացուցիչ, աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի հաշվետար–օպերատորի։

Աշխատանքային պարտականություններ`

  • Առաքումների կազմակերպման ադմինիստրատիվ մասի ապահովում,
  • Պատվերների հավաքագրում և մշակում,
  • Գործընկերներին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ժամանակին ստանալու և համապատասխան ստորաբաժիններ ներկայացնելու գործընթացի վերահսկում և կատարում,
  • Հաշիվ ապրանքագրերի դուրս գրում,
  • Ադմինիստրատիվ այլ աշխատանքներ կապված փաստաթղթերի համակարգման հետ։

Անհրաժեշտ հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական կամ տեխնիկական բուհում),
  • Վերլուծական մտածողություն, արագ կողմնորորշվելու և գործելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր իմացություն,
  • 1C վաճառքի ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Աշխատանքային վեցօրյա գրաֆիկ` Երկ-Շաբաթ, 14։00-18։30:

Աշխատանքը գրասենյակային է, գրասենյակը Ջրվեժում է։

Հետաքրքրված թեկնածուները CV-ն ուղարկեն hr_alvardanyan@yahoo.com էլեկտրոնային հասցեով, «Հաշվետար–օպերատոր - TheJobs.am» գրառումը պարտադիր նշելով թեմայի տողում, այլապես դիմումը չի դիտարկվի։


Այլ աշխատանքներ