«Գրանդ Դիլինգ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում փորձառու և ակտիվ SMM մասնագետի
Պարտականություններ
- իրականացնել սոցիալական մեդիա հարթակների միջոցով ուսումնասիրություններ
- վարել ընկերության սոցիալական հարթակները
- խթանել սոցիալական հարթակներում ընկերության առաջխաղացմանը
- կիրթ ու գրագետ վարել նամակագրություն, պատասխանել մեկնաբանություններին
- մշտապես հետևել սոցիալական հարթակներում տեղի ունեցող նորարարություններին
Պահանջներ
- բարձրագույն կրթություն (մարքեթինգ կամ հարակից այլ բնագավառներ)
- համապատասխան ոլորտի կրթությունը և որակավորումը կդիտվի որպես առավելություն
- կայքերի և սոցիալական էջերի վարման փորձառություն
- գերազանց հայերենի իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- անհրաժեշտ համակարգչային գիտելիքների իմացություն
- ստեղծագործ և վերլուծական միտք, ուշադրություն մանրուքներին
- Սոցիալական մեդիա հարթակների և դրանց գործիքների գերազանց իմացություն /Facebook,Instagram,Tiktok, Adobe Photoshop, Adobe Illustrator, Google Ads, Google Analytics և Facebook բիզնես /գերազանց իմացություն
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ին հասցեին` վերնագիր դաշտում նշելով «SMM մասնագետ- TheJobs.am»: