«Yerevan Place» չորս աստղանի հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ և մի քանի քայլ հեռավորության վրա Երևանի հայտնի տեսարժան վայրերից:
«Yerevan Place» հյուրանոցում առկա է 88 հարմարավետ համար, այդ թվում՝ 3 ապարտամենտ, որից 2-ը՝ պատշգամբով։ Հյուրերին առաջարկվում են կոնսիերժի ծառայություններ, սենյակի սպասարկում, մարզասրահ և մերսման սրահ: Տեռասով ռեստորանում և բարում կարող եք ճաշակել միջազգային և հայկական խոհանոցի համեղ ուտեստներ: «Yerevan Place»-ն ունի նաև կոնֆերանս դահլիճ տեռասով և հատուկ միջոցառումների համար նախատեսված հանդիպումների սրահ պատշգամբով։
«Yerevan Place» հյուրանոցում գործում է նաև առցանց գրանցում և առցանց պատվերների կատարում Ձեր սենյակի հեռուստացույցի կամ սմարթֆոնի միջոցով:
Մենք ձգտում ենք անել առավելագույնը մեր հյուրերի հանգիստն անմոռանալի դարձնելու համար՝ ապահովելով բարձրակարգ և հարմարավետ պայմաններ, թույլ տալով նրանց վերականգնել իրենց ուժերը և զգալ ինչպես տանը: