C&F Co

C&F Co

  Վաճառք, առևտուր

 Ընկերության էջի դիտումներ:  1853
  Ակտիվ աշխատանքներ:   0      Ավարտված աշխատանքներ:   1
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: