ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ ՊՈԱԿ

ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ ՊՈԱԿ

  Այլ

 Ընկերության էջի դիտումներ:  1737
  Ակտիվ աշխատանքներ:   0      Ավարտված աշխատանքներ:   1
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ), որը ստեղծվել է 2010թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ` «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» կազմակերպությունների միաձուլման արդյունքում:

Մեր Կենտրոնում իրականացնում ենք կենսատեխնոլոգիայի, մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, գենային ինժեներիայի և օրգանական քիմիայի հիմնարար և կիրառական հետազոտություններ, ինչպես նաև ուսումնասիրում ենք բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և էկոլոգիայի արդի հիմնահարցերը: