ՄՌ մասնագետ

Կեյտերինբուրգ Սերվիս ՍՊԸ

 Данную вакансию посмотрели:  629

  • Полный рабочий день
  • 2024-12-05
  • Yerevan

Կազմակերպությունը փնտրում է մոտիվացված ու նպատակասլաց ՄՌ մասնագետ, ով կդառնա թիմի անբաժանելի մասը:

Պարտականություններ՝

  • Ապահովել Փաստաթղթաշրջանառությունը՝ Ընկերության ներսում և ընկերության հետ առնչվող կազմակերպությունների միջև
  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր,
  • վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր։
  • Վարել աշխատակիցների անձնական տվյալները 1C ծրագրում
  • Ղեկավարից ստացված այլ հանձնարարությունների կատարում
  • Զբաղվել հավաքագրման գործընթացով՝ տեղադրել հայտարարություններ, անցկացնել հարցազրույցներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • MS Office (Excel և Word), 1C ծրագրի իմացություն (որպես առավելություն)
  • Ռուսերեն լեզվի իմացություն (Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Արագ սովորելու և ինտեգրվելու կարողություն

Աշխատանքը Զվարթնոց օդանավակայանում է, Երևանից գործում է անվճար տրանսպորտ:

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին, թեմա դաշտում պարտադիր նշելով "ՄՌ մասնագետ - TheJobs.am՛՛.

Другие работы