Սպասարկող-գործակալ

R&V Comfort

 Данную вакансию посмотрели:  1332

  • Полный рабочий день
  • 2024-05-03
  • Yerevan

Նկարագրություն

"Comfort R&V" ընկերության խանութ-սրահին անհրաժեշտ է սպասարկող-գործակալ։

Պարտականություններ

  • գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող, ինչպես նաև համարժեք տեսականու ապրանքներ
  • ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գինը, ապահովել պահանջվող քանակի առկայությունը
  • տրամադրել խորհրդատվություն՝ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
  • անհրաժեշտության դեպքում կատարել հաշվարկներ՝ տրամագծի, մակերեսի վերաբերյալ
  • ստուգել գնապիտակների առկայությունը և ապահովել դրանց ճիշտ դասավորվածությունը
  • ներկայացնել գործող զեղչային համակարգերը և ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրել հաճախորդներին
  • մասնակցել նոր ստացված ցուցանմուշների ընդունման, տեսակավորման, ցուցափեղկերի դասավորման և այլ աշխատանքների

Հմտություններ

  • հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն
  • խնդիրներ լուծելու ունակություն
  • լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն

Պահանջներ

  • շինանյութի ոլորտում աշխատանքային փորձը խիստ ցանկալի է
  • բարձրագույն կրթությունը, համակարգչային գիտելիքները, 1 C ծրագրի իմացությունը կդիտվեն որպես առավելություն
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ ֆիքսված 215․000 ՀՀ դրամ + բոնուսներ ըստ կատարողականի։

Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00, վեցօրյա աշխատանքային գրաֆիկ:

Ինքնակենսագրականները (CV-ն) ուղարկել [email protected] էլ. հասցեին` վերնագիր դաշտում նշելով "Սպապասարկող-գործակալ - TheJobs.am

Другие работы