«Գրանդ Տոբակո» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Մաքսային ձևակերպումների մասնագետի:
Մաքսային ձևակերպումների մասնագետը իրականացնում է մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը՝ հայտարարագրման, բեռի զննման և այլն:
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է մասնագիտական ոլորտում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
- Մաքսային օրենսգրքի իմացություն
- Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel
- Մաքսյին հայտարարագրման ծրագրի իմացություն․ մեկ պատուհան պորտալի հետ աշխատելու հմտություն
- Մաքսային հայտարագրեր լրացնելու հմտություն
- ԱՏԳԱԱ ծածկագրերի իմացություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ, բանակցելու հմտություն
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
Պարտականություններ
- Մաքսային ձևակերպումների գործընթացի ամբողջական իրականացում
- Մաքսազերծման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և համակարգում,
- Մաքսային հայտարարագրերի լրացում,
- Մաքսային ձևակերպումների իրականացում ՀՀ օրենսդրության համապատասխան,
- Պետական մարմինների հետ համագործակցություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու գործընթաց
Ուղարկեք Ձեր CV-ն [email protected] հասցեին, վերնագրում նշելով "Մաքսային ձևակերպումների մասնագետ - TheJobs.am":