Անձնակազմի կառավարման բաժնին անհրաժեշտ է մասնագետ,ով կարող է միանալ մեր թիմին և աջակցել ընթացիկ աշխատանքների իրականացմանը:
Պարտականություններ
• Կազմել աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր,ներքին հրամաններ
• Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթերը,
• Կատարել ընկերության աշխատակիցների աշխատավարձի հաշվարկ
• Վարել կադրային գործին առնչվող ներքին փաստաթղթաշրջանառությունը,
• Ապահովել անհատական և ներքին իրավական ակտերի, ծանուցումների, տեղեկանքների նախապատրաստումն ու հաշվառումը,
• Ինչպես նաև ապրանքանյութական շարժի իրականացում՝ պահեստներով, ելքի և մուտքի վերահսկում՝ ՀԾ ծրագրի միջոցով:
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն. առնվազն բակալավրի աստիճան (հաշվապահական կամ տեխնիկական ուղղվածությամբ)
- Աշխատանքային փորձը կադրային աշխատանքի բնագավառում ցանկալի է
- Աշխատավարձի հաշվարկման փորձը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն
- Համակարգչային հմտություններ` MS Office
- Հայկական ծրագրեր-Աշխատավարձ, Կադրեր ենթահամակարգի փորձառու օգտագործող
-Հայերեն, ռուսերեն լեզվի գերազանց իմացություն /անգլերեն կամ այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
- Թիմում աշխատելու, արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասխանատու,կարգապահ:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել հասցեին, թեմա դաշտում նշելով ՝«Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ - TheJobs.am»: