Կորպորատիվ ոլորտի կրտսեր իրավաբան

1233 просмотров Полный рабочий день 2024-03-25 Yerevan

Աշխատանքային հիմնական պարտականությունները

• Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (գործարքներ, կորպորատիվ հարցեր և այլն)․

• Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում․

• Իրավաբանական աուդիտի (Due diligence) իրականացում.

• Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում․

• Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում․

• Հաճախորդների և վերջիններիս գործընկերների հետ ինքնուրույն աշխատանքի կազմակերպումը կդիտվի որպես առավելություն․

• Հաճախորդի հասցեում իրավաբանական աշխատանքների կազմակերպում

• Ընթացիկ իրավաբանական սպասարկում (իրավաբանական աութսորսինգ)։

Պահանջվող որակավորում

• Բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի կամ իրավաբանական մագիստրոսի աստիճան․

Պահանջվող հմտություններ

• Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

• Գործարքների, իրավաբանական անձանց տեսակները կարգավորող իրավական ակտերի իմացություն․

• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն․

• Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ․

• Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ․

• Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ.

• Ժամանակի կառավարման հմտություններ.

• Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն․

• Աշխատանքային կարգապահության, արտաքին տեսքի պատշաճ ապահովում․

• Արագ աշխատելու և վերլուծելու կարողություն։

Այլ նշումներ

• Աշխատանքային օրեր` հնգօրյա աշխատանքային շաբաթ․

• Աշխատանքը իրականացվում է գրասենյակում․

• Աշխատավարձ՝ դրամ։

Դիմելու համար ռեզյումեն ուղարկել  էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով "Կորպորատիվ ոլորտի կրտսեր իրավաբան - TheJobs.am"


WISE փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է թվականին և համարվում է կորպորատիվ սպասարկում իրականացնող լավագույն գրասենյակներից մեկը Հայաստանում։ Գրասենյակը հայաստանյան և արտասահմանյան տասնյակ խոշոր ընկերությունների ծառայություններ է մատուցում IT, բանկային, հյուրանոցային, արտադրական, կառուցապատման և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և օտարկերյա պետությունների ներկայացուցչություններին։ Գրասենյակը հանդիսանում է միջազգային Hérès իրավաբանական գրասենյակի գործընկերը Հայաստանում, ինչի արդյունքում WISE ծառայությունները հասանելի են աշխարհի 3 մայրցամաքներում։


Другие работы

ՏՏ մասնագետ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ
Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ Masis Фулл-тайм

Masis 2026-09-30 Фулл-тайм

Կայուն զարգացման ծրագրերի համակարգող

Գրանդ Մաստեր
Գրանդ Մաստեր Masis Фулл-тайм

Masis 2026-09-30 Фулл-тайм

Խաղաթղթավար (շաֆլեր)

Evolution
Evolution Yerevan Частичная

Yerevan 2026-09-30 Частичная

Game Presenter-Morning Shift

Evolution
Evolution Yerevan Частичная

Yerevan 2026-09-30 Частичная

Դեկորացիաներ պատրաստող մասնագետ / Специа...

Սթեյջ Սթայլ ՍՊԸ
Սթեյջ Սթայլ ՍՊԸ Eghvard Фулл-тайм

Eghvard 2026-09-30 Фулл-тайм

Բանվոր / рабочий / worker

Սթեյջ Սթայլ ՍՊԸ
Սթեյջ Սթայլ ՍՊԸ Eghvard Фулл-тайм

Eghvard 2026-09-30 Фулл-тайм

Русскоязычный Game Presenter

Evolution
Evolution Yerevan Частичная

Yerevan 2026-09-30 Частичная

Ադմինիստրատիվ օգնական

TheJobs.am
TheJobs.am Yerevan Фулл-тайм

Yerevan 2026-10-04 Фулл-тайм

Իսպաներենի դասախոս (հեռավար)

TheJobs.am
TheJobs.am Yerevan Фулл-тайм

Yerevan 2026-10-19 Фулл-тайм

Երևանում (Շենգավիթ) հաշվապահական գրասենյ...

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա Yerevan Фулл-тайм

Yerevan 2026-10-08 Фулл-тайм