Աշխատանքային հիմնական պարտականությունները
• Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (գործարքներ, կորպորատիվ հարցեր, ներդրումներ և այլն)․
• Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում․
• Իրավաբանական աուդիտի (Due diligence) իրականացում.
• Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում․
• Ներդրումային հարցերի կարգավորում․
• Օտարկերկրյա պետությունների իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կազմում և բանակցությունների վարում․
• Իրավաբանական աջակցության շրջանակներում հարկային և մաքսային հարցերով իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում․
• Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում․
• Հաճախորդների և վերջիններիս գործընկերների հետ ինքնուրույն աշխատանքի կազմակերպում․
• Հաճախորդի հասցեում իրավաբանական աշխատանքների կազմակերպում
• Ընթացիկ իրավաբանական սպասարկում (իրավաբանական աութսորսինգ)։
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի կամ իրավաբանական մագիստրոսի աստիճան․
• Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը և փաստաբանի արտոնագիր ունենալը կդիտարկվի որպես առավելություն։
Պահանջվող հմտություններ
• Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ ոլորտում․
• Գործարքների, իրավաբանական անձանց տեսակները կարգավորող իրավական ակտերի, հարկային և մաքսային օրենսդրության, ներդրումային ոլորտներում աշխատանքային փորձառություն․
• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն․
• Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ․
• Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ․
• Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ.
• Ժամանակի կառավարման հմտություններ.
• Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն․
• Աշխատանքային կարգապահության, արտաքին տեսքի պատշաճ ապահովում․
• Արագ աշխատելու և վերլուծելու կարողություն։
Այլ նշումներ
• Աշխատանքային օրեր` հնգօրյա աշխատանքային շաբաթ․
• Աշխատանքը իրականացվում է գրասենյակում․
• Աշխատավարձ՝ դրամ։
Դիմելու համար ռեզյումեն ուղարկել էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով "Կորպորատիվ ոլորտի ավագ իրավաբան - TheJobs.am"
WISE փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է թվականին և համարվում է կորպորատիվ սպասարկում իրականացնող լավագույն գրասենյակներից մեկը Հայաստանում։ Գրասենյակը հայաստանյան և արտասահմանյան տասնյակ խոշոր ընկերությունների ծառայություններ է մատուցում IT, բանկային, հյուրանոցային, արտադրական, կառուցապատման և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և օտարկերյա պետությունների ներկայացուցչություններին։ Գրասենյակը հանդիսանում է միջազգային Hérès իրավաբանական գրասենյակի գործընկերը Հայաստանում, ինչի արդյունքում WISE ծառայությունները հասանելի են աշխարհի 3 մայրցամաքներում։