Աշխատանքի նկարագրություն՝
Սարքավորումների փորձարկող֊տեխնիկը պատասխանատու է գրասենյակային և դաշտային պայմաններում սարքավորումների փորձարկման և արդյունքների գրանցման համար ըստ սահմանված կանոնների և ընթացակարգերի:
Պարտականություններ և պատասխանատվություններ՝
* Փորձարկումից առաջ սարքերի ստուգումը անվտանգ և պատշաճ փորձարկումն ապահովելու համար,
* Սարքավորումների փորձարկումը,
* Անսարքությունների վերացումը,
* Հնարավոր խափանումների գրանցումը, հաղորդումը և վերլուծումը,
* Թիմի ղեկավարի կողմից հանձնարարված այլ մասնագիտական առաջադրանքների կատարումը:
Անհրաժեշտ հմտություններ
Անհրաժեշտ որակավորումներ՝
* Համակարգչի հետ աշխատանքի կարողություն,
* Տեխնիկական խնդիրների լուծման կարողություն,
* Անգլերենի բավարար իմացություն,
* էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի կարողություն,
* Թիմային աշխատանքի կարողություն
* Դաշտային պայմաններում աշխատանքի կարողություն և պատրաստակամություն
* Սովորելու և ինքնակատարելագործվելու ցանկություն
* ֆիզիկական ակտիվություն
Կդիտվի որպես առավելություն
• Տեխնիկական կրթություն
• Ավիամոդելավորման աշխատանքների փորձ
• Ռոբոտաշինության փորձ
• Կապի սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ
• Էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ
• Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների վերանորոգման փորձ
• Մեխանիկական աշխատանքների հմտություններ
• B,C վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու փորձ
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Փորձարկող - տեխնիկ - TheJobs.am»