Կազմակերպությանն անհրաժեշտ են աշխղեկներ:
- Հավաքագրել աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ աշխատուժը՝ շինարարական աշխատանքների անընդհատությունն ապահովելու համար,
- Աշխատանքների կատարման ժամանակ ապահովել անվտանգության կանոնների պահպանումը,
- Ապահովել աշխատանքների որակյալ և ժամանակին կատարումը,
- Վերահսկել ապրանքանյութական միջոցների շահագործումը և պահպանումը,
- Վերահսկել հաստատված ֆինանսական միջոցների ծախսումները,
- Ապահովել աշխատանքային կարգապահություն շինարարական հրապարակում,
- Ղեկավարին տեղեկացնել շինարարական հրապարակում տեղի ունեցած գործընթացների, արտակարգ պատահարների, վթարների վերաբերյալ և ձեռնարկել միջոցներ առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ,
- Ընթացիկ գործունեության և վերջնական աշխատանքի արդյունքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Տեղեկություններ ներկայացնել աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման վերաբերյալ:
- Համապատասխան բարձրագույն կրթությունը պարտադիր է,
- Աշխատանքային փորձը ցանկալի է:
- Համակարգչային գիտելիքներ, AutoCAD ծրագրի իմացությունը ցանկալի է:
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել հասցեին, թեմա դաշտում նշելով «Աշխղեկ»: