Երևան Պարկը աշխատանքի է հրավիրում ատրակցիոնների օպերատորների:
Պարտականություններ
- Ղեկավարել ատրակցիոնների առօրյա ընթացիկ աշխատանքը։
- Օգտագործելուց առաջ և հետո մաքրել ատրակցիոնները։
- Երևան Պարկի Հյուրերին տրամադրել բանավոր ցուցումներ՝ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
- Վերահսկել ատրակցիոնների սկիզբ/ավարտ համար սահմանված աշխատաժամանակը։
- Անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն:
- Հյուրերի անվտանգությունն ապահովելու համար պարբերաբար հետևել սարքերի պահպանման և անվտանգության ընթացակարգերին:
- Ատրակցիոնների խափանման կամ դադարեցման դեպքում խնդրի վերաբերյալ անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին:
- Մշտապես պահպանել կենտրոնացումը աշխատանքի վրա։
- Տրամադրել գերազանց ծառայություն՝ Հյուրերի գոհունակությունը ապահովելու նպատակով։
Պայմաններ
- Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային
- Աշխատավարձ՝ Բարձր մրցակցային
Դիմելու գործընթաց
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը (Ատրակցիոնների օպերատոր)։ Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։