«Գրանդ Սպորտ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Տնօրենի օգնականի:
Որպես Ընկերության տնօրենի օգնական՝ Դուք պատասխանատու եք լինելու տնօրենի հանձնարարականների կատարման և Ընկերության բնականոն աշխատանքի ապահովման համար
Ներկայացվող պահանջներ
- Ադմինիստրատիվ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային հմտություններ՝ MS Office` Word, Excel; 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Ընդունել, ուղարկել և գրանցել նամակագրությունը, փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ
- Վարել փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես՝ կազմակերպել դիմումների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի հաստատումը ղեկավարության կողմից
- Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա
- Իրականացնել վերահսկողություն տնօրենի հանձնարարականների կատարման նկատմամբ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել [email protected]m էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Տնօրենի օգնական - TheJobs.am":